Դեսպան Փոլադյանի հանդիպումը Սիրիայի խորհրդարանի պատգամավորների հետ

07 հունիսի, 2017

Հունիսի 7-ին Սիրիայում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ դեսպան Արշակ Փոլադյանի հանդիպումը ՍԱՀ Ժողովրդական ժողովի Սիրիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության հանձնաժողովի նախագահ Նորա Արիսյանի և նրա գլխավորած պատվիրակության հետ:

Ողջունելով հյուրերին՝ դեսպան Փոլադյանն ընդգծեց հայ-սիրիական բարեկամության ամրապնդման և խորացման գործում խորհրդարանական դիվանագիտության առանձնահատուկ դերը:

Շնորհակալություն հայտնելով դեսպանին ընդունելության համար՝ պատգամավորները նշեցին, որ հայ-սիրիական երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը պայմանավորված է հայ և սիրիացի ժողովուրդների միջև առկա դարավոր պատմամշակութային առնչություններով:

Հանդիպմանը քննարկվեցին Հայաստահի և Սիրիայի խորհրդարանների միջև համագործակցության հեռանկարները, տեղի ունեցավ մտքերի փոխանակում երկկողմ օրակարգի ծրագրերի վերաբերյալ:

Զրուցակիցներն անդրադարձան տարածաշրջանային և միջազգային մի շարք հրատապ հարցերի: Դեսպան Փոլադյանը ներկայացրեց Հայաստանի դիրքորոշումը մերձավորարևելյան հիմնախնդիրների և, մասնավորապես, սիրիական ճգնաժամի վերաբերյալ:

Հանդիպման ավարտին ներկաները պայմանավորվեցին նմանօրինակ քննարկումներին հաղորդել պարբերական բնույթ:

Տպել էջը