Դեսպան Թումանյանի և Ասիական խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարի հանդիպումը
31 մայիսի, 2017Մայիսի 31-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպեց Ասիական խորհրդարանական վեհաժողովի (ԱԽՎ) գլխավոր քարտուղար Մոհամմադ Ռեզա Մաջիդիի հետ:
Զրուցակիցները քննարկեցին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ասիական խորհրդարանական վեհաժողովի միջև համագործակցությանն առնչվող հարցեր: ԱԽՎ գլխավոր քարտուղարը ներկայացրեց Ասիական խորհրդարանական վեհաժողովի պատմությունը, հռչակած սկզբունքները և նպատակները: