Հանրապետության տոնին նվիրված եկեղեցական արարողություններ Թեհրանում

26 մայիսի, 2017

Մայիսի 26-ին Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը և դեսպանության անձնակազմը Հայաստանի առաջին Հանրապետության 99-րդ տարեդարձի կապակցությամբ Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցեցին Սուրբ պատարագի, որը ղեկավարեց Թեհրանի Հայոց թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Մակար եպս. Աշգարյանը:

Նույն օրը մատուցվեց նաև Հանրապետական մաղթանք, ապա տեղի ունեցավ հոգեհանգստյան արարողություն՝ հանուն 1918թ. Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի և այլ ճակատամարտերում իրենց կյանքը նվիրաբերած հայազգի մարտիկների հոգիների խաղաղության:

Եկեղեցական արարողություններին ներկա էին նաև Թեհրանի Հայոց թեմի պատգամավորական ժողովի, թեմական խորհրդի, «Ալիք» հաստատության, ազգային մարմինների, միությունների և իրանահայ համայնքի այլ ներկայացուցիչներ:

Տպել էջը