Շուշիի ազատագրման 25-ամյակին նվիրված ցուցահանդես Լոս Անջելեսում

09 մայիսի, 2017

Լոս Անջելեոսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում կայացավ Շուշիի ազատագրման 25-ամյա հոբելյանին նվիրված ցուցահանդես: Արարատ ցուցասրահի հետ գործակցությամբ ներկայացվեցին հայ հայտնի գեղանկարիչների և քանդակագործների աշխատանքներ:

Իր ելույթում ՀՀ գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչ Վալերի Մկրտումյանը շեշտեց մշակութային ձեռնարկների դերն ու նշանակությունը՝ համայնքին համախմբելու և Հայաստանի և Սփյուռքի արվեստագետներին ու արվեստասերներին միմյանց կապելու գործում:

Ցուցահանդեսին ներկա էին Գլենդեյլի քաղաքապետ Վարդան Կարապետյանը, քաղաքային խորհրդի անդամներ, հայ համայնքի հոգևոր և հասարակական կառույցների ներկայացուցիչներ, արվեստասերներ:

Տեղեկանք․ Ամերիկահայ արվեստասերներին ներկայացվեցին Մինաս Ավետիսյանի, Արա Ալեքյանի, Այվազ Ավոյանի, Վահրամ Դավթյանի, Գագիկ Գևորգյանի, Հակոբ Հակոբյանի, Վահագն Իգիթյանի, Գաբրիել Մանուկյանի, Տարոն Մուրադյանի և Վարուժան Վարդանյանի աշխատանքները:
 

Տպել էջը