Իսպանիայում ՀՀ դեսպանի հանդիպումը Սան Սեբաստիանի քաղաքապետի հետ

24 ապրիլի, 2017

Ապրիլի 24-ին Իսպանիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը հանդիպում ունեցավ Սան Սեբաստիանի քաղաքապետ Էնեկո Գոիայի հետ։

Դեսպանն ընդգծեց, որ բարձր է գնահատում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման, ինչպես նաև նախորդ տարի ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծված ագրեսիան դատապարտելու վերաբերյալ Սան Սեբաստիանի կողմից ընդունված որոշումները:

Ի պատասխան, քաղաքապետը վերահաստատեց Սան Սեբաստիանի դիրքորոշումն արդարության պաշտպանության հարցում:

Քաղաքապետ Գոիայի խնդրանքով, դեսպան Ադոնցը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումները և ներկայիս իրավիճակը։

Կողմերը նաև անդրադարձան հայ-բասկյան մշակութային և պատմական ընդհանրություններին:

Զրույցի ընթացքում կողմերն ընդգծեցին ապակենտրոնացված համակագործակցության կարևորությունը և այդ ուղղությամբ աշխատանքները խորացնելու անհրաժեշտությունը:

Դեսպան Ադոնցը Սան Սեբաստնիաի հայ համայնքի անունից շնորհակալություն հայտնեց քաղաքապետին՝ վերջինիս կողմից հայ համայնքի նկատմամբ հյուրընկալ մոտեցման և մշտական աջակցության համար:

Նույն օրը ՀՀ դեսպանի և Սան Սեբաստիանի քաղաքապետի մասնակցությամբ տեղի ունեցավ խաչքարի օծման արարողություն՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ 

 

Տպել էջը