Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո Պեկինում

24 ապրիլի, 2017

Ապրիլի 24-ին Չինաստանում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ Հայոց cեղասպանության 102–րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո, որին մասնակցեցին Պեկինի և Չինաստանի տարբեր համալսարանների հայ ուսանողներ, գործարարներ, դասընթացների մասնակցության նպատակով Չինաստանում գտնվող ՀՀ ՊՆ սպաներ և ԱԳՆ աշխատակիցներ, ինչպես նաև Պեկինում ապրող սփյուռքահայեր:

Հիշատակի միջոցառման սկզբում դեսպանության տարածքում տեղադրված խաչքարի մոտ կատարվեց ծաղիկների զետեղման և խնկարկման արարողություն, ինչպես նաև տեղի ունեցավ մոմավառություն։

Այնուհետև, դեսպանության ընդունելությունների սրահում մեկ րոպե լռությամբ հարգվեց Հայոց ցեղասպանության զոհերի, ինչպես նաև անցած տարվա ապրիլին Ադրբեջանի կողմից սանձազերծած լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի դեմ պայքարում զոհված զինվորների հիշատակը, որից հետո մասնակիցներին ողջունեց և ելույթով հանդես եկավ ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը։

Ելույթի ավարտին ցուցադրվեց օրվա խորհրդին առնչվող վավերագրական ֆիլմ։
 

Տպել էջը