Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառում Մինսկում

24 ապրիլի, 2017

2017թ. ապրիլի 24-ին Մինսկի Սուրբ Ալեքսանդր Նևսկի եկեղեցու բակում տեղադրված խաչքարի մոտ Բելառուսում Հայաստանի դեսպանությունը և հայ համայնքը կազմակերպել էին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում, որին ներկա էին Բելառուսուսում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, Բելառուսում հայ համայնքային կառույցների ղեկավարներ և հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Միջոցառման ընթացքում ունեցած իր ելույթում դեսպան Եսայանը նշեց, որ 102 տարի առաջ Թուրքիայի կողմից ծրագրված հայերի բնաջնջման ծրագիրն իր նպատակին չհասավ, և հայ ազգն այսօր կրկին անկոտրում է և միասնական: Դեսպանն իր ելույթում ընդգծեց, որ հայ ազգը երբեք չի դադարի պայքարել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման, ինչպես նաև պատմական արդարության վերականգնման համար:

Ելույթներով հանդես եկան նաև Բելառուսում հայ համայնքային կառույցների ղեկավարները: 

Տպել էջը