Դեսպան Թումանյանի hանդիպումն Իրանի պետական հարկային կազմակերպության նախագահի հետ
12 ապրիլի, 2017Ապրիլի 12-ին տեղի ունեցավ Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հանդիպումն Իրանի Իսլամական Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի փոխնախարար և պետական հարկային կազմակերպության նախագահ Սեյեդ Քամել Թաղավինեժադի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների խորացման, առևտրի զարգացման և ներդրումների խթանման հարցեր: Նշվեց, որ գործարար շրջանակների կողմից առևտրային և ներդրումային գործունեության արդյունավետ իրականացման համար չափազանց կարևոր են իրազեկվածության աստիճանը, գործարար միջավայրի վիճակը և, մասնավորապես, հարկային օրենսդրության և վարչարարության հետ կապված հարցերը:
Կողմերը տեղեկատվություն փոխանակեցին երկու երկրների տնտեսությունների վիճակի, գործող օրենքների, փոխգործակցության հնարավորությունների վերաբերյալ: