Դեսպան Եսայանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Բելառուսի ԱԳ նախարարի առաջին տեղակալին

31 մարտի, 2017

Մարտի 31-ին Բելառուսում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ԲՀ ԱԳ նախարարի առաջին տեղակալ Անդրեյ Եվդոչենկոյին:

Հանդիպմանը կողմերը քննարկեցին երկկողմ քաղաքական, առևտրատնտեսական և այլ ոլորտներում երկու երկրների փոխհարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: Այդ համատեքստում անդրադարձ կատարվեց նաև ՀՀ և ԲՀ միջև ապրանքաշրջանառության ծավալների ավելացման հեռանկարներին:

Երկուստեք կարևորվեց միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությունը:
 

Տպել էջը