Դեսպան Խաչատրյանի հրաժեշտի հանդիպումները Բելառուսում

28 մարտի, 2017

Մարտի 28-ին դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում ունեցավ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:

Հանդիպման ժամանակ ԲՀ նախագահը նշեց, որ բարձր է գնահատում հայ և բելառուս ժողովուրդների բարեկամությունը:

Կողմերը նաև խոսեցին երկկողմ հարաբերությունների և դրա հեռանկարների մասին: Նախագահ Լուկաշենկոն դեսպան Խաչատրյանին մաղթեց հաջողություն՝ իր հետագա գործունեության ընթացքում:

Նույն օրը դեսպան Խաչատրյանը հանդիպում ունեցավ նաև Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյի հետ:
 

Տպել էջը