Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին նվիրված միջոցառում Պեկինում

17 փետրվարի, 2017

2017թ. փետրվարի 17-ին Չինաստանում Հայաստանի դեսպանությունում տեղի ունեցավ հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին:

Ընդունելությանը ներկա էին ՉԺՀ Կենտրոնական ռազմական խորհրդին առընթեր միջազգային ռազմական համագործակցության գրասենյակի պետի տեղակալ, գեներալ-մայոր Ցի Գովեյը, ՉԺՀ պաշտպանության նախարարության պատասխանատու աշխատակիցներ, չինական ռազմաարդյունաբերական ձեռնարկությունների և ընկերությունների ներկայացուցիչներ, մի շարք երկրների դեսպաններ, Պեկինում հավատարմագրված ռազմական կցորդներ:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՉԺՀ-ում ՀՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Համիկ Սայադյանը, ով մասնավորապես խոսեց Հայոց բանակի անցած փառավոր ուղու, ձեռքբերումների և 25-ամյա պատմության մասին։

ՀՀ ռազմական կցորդը նաև անդրադարձավ տարբեր խաղաղապահ առաքելություններին Հայաստանի մասնակցությանը, ինչպես նաև ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի ներգրավվածությանը։
 

Տպել էջը