Դեսպան Սմբատյանի հանդիպումը «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի նախագահի հետ
07 փետրվարի, 2017Փետրվարի 7-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի նախագահ, Եվրոպական խորհրդարանի նախկին նախագահ դոկտոր Հանս-Գերտ Փյոտերինգի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը բարձր գնահատեցին «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի երևանյան գրասենյակի գործունեությունը՝ միաժամանակ ընդգծելով փոխգործակցության խորացման և գրասենյակի աշխատանքների հետագա ընդլայնման անհրաժեշտությունը:
Կողմերի միջև քննարկման առարկա դարձան նաև տարածաշրջանային արդի հիմնախնդիրներն ու առկա մարտահրավերները:
Անդրադարձ կատարվեց նաև ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունների ներկա փուլին:
Տեղեկանք․ Հանս-Գերտ Փյոտերինգը 1979-2014թթ․ եղել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, 1999-2007թթ․ Եվրախորհրդարանի ամենամեծ խմբակցության՝ ԵԺԿ-ի նախագահն էր, իսկ 2007-2009թթ․ զբաղեցրել է Եվրոպական խորհրդարանի նախագահի պաշտոնը։ 2009թ-ից հանդիսանում է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի նախագահը։