Դեսպան Սմբատյանի հանդիպումը Հյուսիսային Հռենոս և Վեստֆալիա երկրամասի փոխվարչապետ, լուսավորության նախարար Սիլվիա Լյոհմանի հետ

06 փետրվարի, 2017

Փետրվարի 6-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց Հյուսիսային Հռենոս և Վեստֆալիա երկրամասի փոխվարչապետ, լուսավորության նախարար Սիլվիա Լյոհմանի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան երկրամասի և Հայաստանի միջև համագործակցության ներկայիս մակարդակին, նախանշվեցին հետագայում ձեռնարկվելիք քայլերը, ապակենտրոնացված համագործակցությանը վերաբերող հարցեր։

Զրուցակիցները կարևորեցին կրթության և գիտության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր: Ընդգծելով գիտակրթական կապերի ամրապնդման անհրաժեշտությունը՝ զրուցակիցները մտքեր փոխանակեցին տվյալ բնագավառում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի իրականացման հեռանկարների շուրջ:

Կողմերը քննարկեցին միջգերատեսչական և միջբուհական համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Երկուստեք գոհունակությամբ ընդգծվեց Բոնն քաղաքի՝ Կարդինալ Ֆրինգսի անվան վարժարանի և Գյումրիի՝ Հովհաննես Թումանյանի անվան դպրոցի միջև արդեն տարիներ շարունակ ծավալվող համագործակցության մասին:
 

Տպել էջը