Դեսպան Ղազարյանի հանդիպումը Լեհաստանի ԱԳ փոխնախարարի հետ

02 փետրվարի, 2017

Փետրվարի 2-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը հանդիպեց ԼՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մարեկ Ժիուլկովսկու հետ:

Զրուցակիցները փոխադարձ գոհունակություն հայտնեցին հայ-լեհական փոխգործակցության և երկկողմ հարաբերություների կայուն զարգացման առնչությամբ:

Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման և քաղաքական օրակարգին առնչվող մի շարք հարցեր: Կողմերն անդրադարձան 2017 թվականին Երևանում երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացմանը` կարևորելով այդ ձևաչափում ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող օրակարգային հարցերի քննարկման անհրաժեշտությունը:

ԼՀ արտաքին գործերի փոխնախարարի հետ դեսպան Ղազարյանը քննարկեց նաև 2017 թվականի ընթացքում Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին և Լեհաստանի հայ համայնքի կազմավորման 650-ամյակին նվիրված մի շարք միջոցառումների կազմակերպական հարցեր։
 

Տպել էջը