Դեսպան Մկրտչյանի հանդիպումը Լատվիայի խորհրդարանում

26 հունվարի, 2017

Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Վիլնյուս) հունվարի 26-ին հանդիպեց Լատվիայի Սաեյմայի (խորհրդարան) նախագահության քարտուղար Անդրեյ Կլեմենտևսի և Լատվիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Սերգեյ Պոտապկինի հետ։

Հանդիպմանը կողմերը գոհունակություն հայտնեցին երկու երկրների խորհրդարանների միջև ձևավորված սերտ փոխգործակցության առնչությամբ և քննարկեցին Հայաստանում կայանալիք խորհդարանական ընտրություններից հետո օրենսդիր մարմինների միջև համագործակցությունն առավել խորացնելուն ուղղված քայլերը:

Զրուցակիցները կարևորեցին հայ-լատվիական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստն առաջիկայում անցկացնելու անհրաժեշտությունը։ Անդրադարձ կատարվեց առաջիկայում երկկողմ այցերի կազմակերպմանը:

Դեսպան Մկրտչյանը Լատվիայի Սաեյմայի նախագահության քարտուղարին ներկայացրեց երկու երկրների միջև համագործակցության հեռանկարային մի շարք ուղղություններ, մասնավորպես՝ տնտեսության և մշակույթի բնագավառներում:
 

Տպել էջը