ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննիսյանի հանդիպումը Ֆրանսիայի Էլզաս-Շամպան-Արդեններ-Լոթարինգիա շրջանի պրեֆեկտի հետ
04 հունվարի, 2017Հունվարի 4-ին Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը հանդիպում ունեցավ Ֆրանսիայի Էլզաս-Շամպան-Արդեններ-Լոթարինգիա շրջանի (շրջկենտրոն` Ստրասբուրգ) պրեֆեկտ Ստեֆան Ֆրատաչիի հետ:
Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրեցին Ստրասբուրգում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների, այդ թվում նաև Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչության հետ առկա համագործակցությունը:
Պարույր Հովհաննիսյանը գոհունակություն հայտնեց բարեկամ Ֆրանսիայի կողմից Հայաստանին և հայությանը հուզող հարցերի նկատմամբ դրսևորած մշտական ուշադրության, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումների և համայնքային այլ իրադարձությունների բնականոն ընթացքի ապահովման համար Ֆրանսիայի իրավասու մարմինների կողմից ցուցաբերած օժանդակության առնչությամբ:
Ստեֆան Ֆրատաչին հակիրճ ներկայացրեց նաև շրջանի հայ համայնքի վիճակագրական պատկերը:
Հանդիպման ավարտին Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչը և Ֆրանսիայի Էլզաս-Շամպան-Արդեններ-Լոթարինգիա շրջանի պրեֆեկտը վերահաստատեցին արդյունավետ և փոխըմբռնման վրա հիմնված համագործակցությունը շարունակելու փոխադարձ հանձնառությունը: