Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսի հանդիպումը Ռոստովի մարզի Օրենսդիր ժողովի նորընտիր նախագահի հետ

13 դեկտեմբերի, 2016

Դեկտեմբերի 13-ին Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը հանդիպում ունեցավ Ռոստովի մարզի Օրենսդիր ժողովի նորընտիր նախագահ Ալեքսանդր Իշենկոյի հետ:

Ողջունելով ՀՀ գլխավոր հյուպատոսին՝ Օրենսդիր ժողովի նախագահը գոհունակությամբ նշեց, որ Ռոստովի տարածաշրջանը բազմաթիվ տնտեսական և մշակութային կապեր ունի Հայաստանի հետ: Ալեքսանդր Իշենկոն իր պատրաստակամությունը հայտնեց աջակցելու Հայաստանի մարզերի և Ռոստովի տարածաշրջանի միջև առկա հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված բոլոր նախագծերին:

ՀՀ գլխավոր հյուպատոսը շնորհավորեց Ռոստովի մարզի Օրենսդիր ժողովի նախագահին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և նշեց, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև առկա ակտիվ ապակենտրոնացված համագործակցության հետագա զարգացման և ընդլայնման համար կարևոր հիմք են հանդիսանում նաև սերտ միջխորհրդարանական կապերը: Այդ համատեքստում Վարդան Ասոյանը կարևորեց ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի դերը, որի վերջին նիստը կայացել էր անցյալ ամիս Երևանում։

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվեց միջտարածաշրջանային կապերի ամրապնդումը, քննարկվեց Հայաստանի Հանրապետության և Ռոստովի մարզի միջև առևտրատնտեսական կապերի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը, արծարծվեցին առկա խնդիրները և դրանց հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:

Երկկողմ տնտեսական համագործակցության հետագա ակտիվացման համատեքստում կարևորվեց գործարար ոլորտի ներակայացուցիչների պատվիրակությունների փոխադարձ այցերի կազմակերպումը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև «Երևան» առևտրի տան ստեղծան նախագծին առնչվող հարցերին
 

Տպել էջը