Դեսպան Ղազարյանը հանդիպել է Վարշավայի և Համայն Լեհաստանի Ուղղափառ Մետրոպոլիտ Սավայի հետ
09 դեկտեմբերի, 2016Դեկտեմբերի 9-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը հանդիպում է ունեցել Վարշավայի և Համայն Լեհաստանի Ուղղափառ Մետրոպոլիտ Նորին Ամենապատվություն Սավայի հետ:
Հանդիպման ընթացքում դեսպան Ղազարյանը Լեհաստանի Ուղղափառ Եկեղեցու առաջնորդին է ներկայացրել 2016 թվականի ընթացքում Լեհաստանի տարբեր քաղաքներում տեղի ունեցած Հայաստանին նվիրված միջոցառումները:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև 2017 թվականի ընթացքում հայ-լեհական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին և Լեհաստանի հայ համայնքի կազմավորման 650-ամյակին նվիրված միջոցառումներին, դրանց մի մասին Լեհաստանի Ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչների մասնակցության հարցերին: