Դեսպան Սմբատյանի հանդիպումը ԳԴՀ Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի փոխվարչապետ, պետքարտուղար Ֆոլկեր Ռաթցմանի հետ

16 նոյեմբերի, 2016

Նոյեմբերի 16-ին Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց ԳԴՀ Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի փոխվարչապետ, պետքարտուղար Ֆոլկեր Ռաթցմանի հետ:

Քննարկվեցին Հայաստանի և Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի միջև տարբեր ոլորտներում հնարավոր համագործակցության հեռանկարները:

Զրուցակիցները գոհունակությամբ փաստեցին, որ արդեն 6-րդ տարին է, ինչ երկրամասի և Հայաստանի իշխանությունների աջակցությամբ Բադեն-Վյուրթեմբերգում անցկացվում են հայկական մշակութային օրեր, որոնք արդեն դարձել են երկրամասի մշակութային կյանքի անբաժանելի մասը:
 

Տպել էջը