Ավստրիայում Հայաստանի դեսպանը մեդալներ հանձնեց ավստրիահայ համայնքի մշակույթի գործիչներին

21 հոկտեմբերի, 2016

Հոկտեմբերի 21-ին Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալներ հանձնեց ավստրիահայ կոմպոզիտոր Վիգ Ցարթմանին (Վիգեն Կզարթմյան) և դաշնակահարուհի Նարե Արղամանյանին:

Լինելով Ավստրիայում և եվրոպական այլ երկրներում ճանաչված արվեստագետներ՝ Վիգ Ցարթմանը և Նարե Արղամանյանը շոշափելի ներդրում են ունեցել միջազգային հարթակներում հայկական մշակույթի ճանաչելիության բարձրացման, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված, ինչպես նաև համահայկական նշանակություն ունեցող այլ միջոցառումների հաջող անցկացման գործում:

Դեսպան Կիրակոսյանը նոր ձեռքբերումներ ու մասնագիտական հաջողություններ մաղթեց հայ արվեստագետներին՝ հույս հայտնելով, որ Վիգ Ցարթմանն ու Նարե Արղամանյանը կշարունակեն իրենց արվեստով նպաստել հայկական մշակույթի միջազգային ճանաչմանը:

Տպել էջը