Հայաստանի անկախության 25–ամյակին նվիրված ընդունելություն Իռլանդիայում
06 հոկտեմբերի, 2016Հոկտեմբերի 6–ին Դուբլինի Իբերնիան ակումբում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության անկախության 25–ամյակին նվիրված ընդունելություն, որը կազմակերպվել էր Միացյալ Թագավորությունում և Իռլանդիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի հովանու ներքո և Իռլանդիայում ՀՀ պատվո հյուպատոս Օհան Երգայնհարսյանի աջակցությամբ:
Միջոցառմանը ներկա էին Իռլանդիայի պետական կառույցների, դիվանագիտական կորպուսի և հայ համայնքի ներկայացուցիչներ, գործարարներ, հոգևոր առաջնորդներ։
Ընդունելությանը ելույթով հանդես եկավ ՀՀ դեսպանության դեսպանորդ Արմեն Լիլոյանը, ով իր խոսքում անդրադարձավ Հայաստանի 25-ամյա անկախության ուղուն, արձանագրված ձեռքբերումներին և հայ–իռլանդական հարաբերություններին։