ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված ընդունելություն Վաշինգտոնում

28 սեպտեմբերի, 2016

Սեպտեմբերի 28-ին Վաշինգտոնում՝ Ամերիկյան պետությունների կազմակերպության շենքում, տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված ընդունելություն, որը կազմակերպվել էր Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանության և Հայաստան համահայկական հիմնադրամի կողմից:

Ընդունելությանը ներկա էին Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի անդամներ Ֆրենք Փալոնեն, Ջեքի Սփիրը, Ադամ Շիֆը, Խավիեր Բասերան, ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքը, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքը, հոգևոր առաջնորդներ, ԱՄՆ-ում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, ԱՄՆ կառավարության տարբեր գերատեսչությունների և հայ համայնքի ներկայացուցիչներ:

Դեսպան Հովհաննիսյանն իր ելույթում ընդգծեց դիվանագիտական հարաբերությունների հաստատումից մինչ օրս հայ-ամերիկյան հարաբերություններում արձանագրված ձեռքբերումները, ԱՄՆ կողմից Հայաստանին ցուցաբերվող տեխնիկական և ֆինանսական աջակցությունը` ուղղված ժողովրդավարական ինստիտուտների կայացմանն ու տնտեսության զարգացմանը: Դեսպան Հովհաննիսյանը կարևորեց նաև հայ համայնքի նշանակալի դերը հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման գործում:

Տպել էջը