Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պուրակի բացում Կանադայի Մարքհեմ քաղաքում

24 սեպտեմբերի, 2016

Սեպտեմբերի 24-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը Մարքհեմ քաղաքում մասնակցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Հույսի անտառ» պուրակի բացման արարողությանը:

Միջոցառմանը ներկա էին Մարքհեմի քաղաքապետ Ֆրենկ Սկարպիտտին, Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբաի նախագահ Արնոլդ Չանը, դաշնային և նահանգային կառավարությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, արվեստագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, հարյուրավոր մարքհեմցիներ:

Իր ելույթում դեսպան Եգանյանը, մասնավորապես, խոսեց ցեղասպանությունների պատմության և այդ պատմությունից դասեր քաղելու կարևորության մասին: Դեսպանն ընդգծեց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում միջոցառումների կազմակերպման հարցերով Կանադայի հանձնաժողովը 100-ից ավելի նախագծեր է իրագործել, որոնց բարձրակետը հանդիսացավ «Հույսի անտառ» պուրակի կառուցումը:

Միջոցառման ավարտին Արմեն Եգանյանը Մարքհեմի քաղաքապետ Ֆրենկ Սկարպիտտիին պարգևատրեց Կանադայում ՀՀ դեսպանության պատվոգրով:

Տեղեկանք: Պուրակը նախագծել է հայտնի ճարտարապետ Հայկ Սեֆերյանը: Նախաձեռնությունն իրականացնելու համար հայ համայնքը Մարքհեմ քաղաքին է նվիրաբերել 100 ծառ, որոնք տարվա տարբեր ժամանակահատվածներում են ծաղկում: Դրանց տնկմամբ էլ ստեղծվել է պուրակը:

Տպել էջը