«Գերմանալեզու շրջանակներում երիտասարդ մասնագետների հաջողությունների հնարավորությունները» խորագրով սիմպոզիում Մայնի Ֆրանկֆուրտում

24 սեպտեմբերի, 2016

Սեպտեմբերի 24-ին ՀԲԸՄ Եվրոպայի հանձնախումբը և «Հայկ» գերմանա-հայկական ուսանողական միությունը Մայնի Ֆրանկֆուրտի Գյոթեի անվան համալսարանում կազմակերպել էին «Գերմանալեզու շրջանակներում երիտասարդ մասնագետների հաջողությունների հնարավորությունները» խորագրով սիմպոզիում, որի շրջանակներում անդրադարձ կատարվեց նաև Հայաստանի տնտեսական հնարավորություններին:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, ՀԲԸՄ Եվրոպայի հանձնախմբի ղեկավար Նադյա Գործունյանը, «Հայկ» գերմանա-հայկական ուսանողական միության նախագահ Սահակ Արտազյանը և Heyd & Co. ընկերության խորհրդի անդամ Էրնսթ Լյուդվիգ Դրայսը:

Քննարկումներին մասնակցում էին «Erste Group» ընկերության գործադիր մարմնի խորհրդական Արա Աբրահամյանը, գերմանական «Kärcher» ընկերության հիմնադիր, խորհրդի նախագահ Յոհաննես Կերխերը, «Commerzbank»-ի` ԱՊՀ երկրների հարցերով տարածաշրջանային տնօրեն Աքսել Բոմերսհայնը և այլոք:

 

Տպել էջը