Մշակութային միջոցառում Լիոնում

11 սեպտեմբերի, 2016

Սեպտեմբերի 9-11-ը Ֆրանսիայի Լիոն քաղաքի կենտրոնական Բելկուր հրապարակում կայացավ ավանդական «Հյուպատոսական տոներ» ամենամյա միջոցառումը, որին մասնակցող 48 հյուպատոսություններ, այդ թվում` Լիոնում ՀՀ Գլխավոր հյուպատոսությունը, ներկայացրեցին իրենց երկրների մշակույթը, խոհանոցն ու ազգային յուրահատկությունները:

Հայկական տաղավար այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալու Հայաստանին և հայ ժողովրդի բազմադարյա պատմությանը, հարուստ մշակույթին ժառանգությանը, ժողովրդական երգարվեստին, ինչպես նաև համտեսելու հայկական կերակրատեսակներ:

Միջոցառման ընթացքում Լիոնի «Նաիրի» պարային համույթի կողմից ներկայացվեց հայկական քոչարին, կատարվեցին նաև հայկական ժողովրդական և ֆոլկլյորային երգեր:

Հայկական տաղավարի պատվավոր հյուրն էր Լիոնի քաղաքապետ, սենատոր Ժերար Կոլոմբը: Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովի հետ առանձնազրույցի ժամանակ երկուստեք ընդգծվեց երկու ժողովուրդների միջև բարեկամության և համագործակցության ամրապնդման կարևորությունը:

Տպել էջը