Դեսպան Մկրտչյանի հանդիպումը Լիբանանի արդարադատության նախարարի հետ

31 օգոստոսի, 2016

Օգոստոսի 31-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպում ունեցավ Լիբանանի արդարադատության նախարար Աշրաֆ Ռիֆիի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Լիբանանի միջև արդարադատության ոլորտում համագործակցության հեռանկարներին առնչվող մի շարք հարցեր։ Կողմերը դիտարկեցին իրավական խնդիրների շուրջ խորհրդատվությունները և փոխադարձ իրավական աջակցությունը որպես երկկողմ բազմաբնույթ հարաբերությունների կարևոր բաղադրիչներ։

Անդրադարձ կատարվեց երկու երկրների իրավական համակարգերի զարգացման և կատարելագործման հեռանկարներին։ Այս համատեքստում զրուցակիցները կարևորեցին Հայաստանի և Լիբանանի արդարադատության նախարարությունների միջև փոխգործակցության խթանումը:

Տպել էջը