Դեսպան Մկրտչյանի հանդիպումը Լիբանանի վերաքննիչ դատարանի առաջին նախագահի հետ

25 օգոստոսի, 2016

Օգոստոսի 25-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպում ունեցավ Լիբանանի Վերաքննիչ դատարանի առաջին նախագահ, Արդարադատության խորհրդի նախագահ Ժան Դաուդ Ֆահեդի հետ:

Զրույցի ընթացքում ժան Ֆահեդը դեսպանին ներկայացրեց Լիբանանի դատական համակարգի առանձնահատկությունները, ինչպես նաև այլ երկրների հետ համագործակցության փորձը և աշխարհագրությունը:

Դեսպան Մկրտչյանն իր հերթին անդրադարձ կատարեց Հայաստանի դատական համակարգին և այդ ոլորտում իրականացվող բարեփոխումներին:

Կողմերը կարևորեցին փոխայցելությունների կազմակերպումը և դատաիրավական ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնումը ու ամրապնդումը:

Տպել էջը