Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի աշխատանքային այցը ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամաս

01 օգոստոսի, 2016

Օգոստոսի 1-ին դեսպան Աշոտ Սմբատյանն աշխատանքային այցով մեկնեց ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մայրաքաղաք Մագդեբուրգ:

Մագդեբուրգում դեսպանը հանդիպում ունեցավ երկրամասի Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, մշակույթի հարցերով պետնախարար Ռայներ Ռոբրայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ մշակութային համագործակցությանը, տնտեսական հարաբերություններին և զբոսաշրջության զարգացմանը վերաբերող հարցեր:

Նույն օրը դեսպանը հանդիպեց Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կրթության նախարար Մարկո Թուլների հետ:

Զրուցակիցները քննարկեցին կրթության ոլորտում երկկողմ հարաբերությունների ակտիվացման, համատեղ տարբեր ծրագրերի իրականացման հարցեր:

Տպել էջը