Մշակութային միջոցառումների շարք Ռումինիայի Տուլչա քաղաքում

30 հուլիսի, 2016

Հուլիսի 30-ին Ռումինիայի Տուլչա քաղաքում Էթնիկ ֆիլմերի փառատոնի շրջանակներում Ռումինիայի Հայոց միության կազմակերպմամբ և աջակցությամբ տեղի ունեցան հայկական մշակութային միջոցառումներ:

Միջոցառումների բացման խոսքով հանդես եկավ Տուլչայի նահանգային խորհրդի խորհրդական, Ռումինիայի Հայոց միության Տուլչայի մասնաճյուղի նախագահ Էդուարդ Լուչիան Սիմիոնը:

Միջոցառումների շրջանակներում տեղի ունեցան Ռումինիայում ՀՀ դեսպանորդ Աշոտ Գրիգորյանի հանդիպումները Տուլչայի նահանգային իշխանությունների ներկայացուցիչների հետ:

Էթնիկ ֆիլմերի փառատոնի ընթացքում  ցուցադրվեց կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմը, իսկ համերգային ծրագրում ելույթ ունեցավ Գերլա (նախկին Արմենուպոլիս) քաղաքի «Հայաքաղաք» պարի անսամբլը: Նույն օրը Տուլչայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Կոնստանցայի հոգևոր հովիվ Տեր Օշական քահանա Խաչատրյանի կողմի մատուցվեց պատարագ:

Տեղեկանք. Տուլչան համանուն նահանգի վարչական կենտրոնն է, որը գտնվում է Ռումինիայի սևծովյան Դոբրուջա շրջանում: Տուլչա նահանգն ակտիվորեն համագործակցում է ՀՀ Տավուշի մարզի հետ:

 

Տպել էջը