Դեսպան Մկրտչյանի հանդիպումը Բեյրութի քաղաքապետի հետ

18 հուլիսի, 2016

Հուլիսի 18-ին տեղի ունեցավ Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանի հանդիպումը Բեյրութի նորընտիր քաղաքապետ Ջամալ Իթանիի հետ, որին մասնակցում էին նաև Բեյրութի քաղաքային խորհրդի հայ անդամներ Արամ Մայիլյանը, Հակոբ Թերզյանը և Սահակ Քեշիշյանը։

Սամվել Մկրտչյանը Ջամալ Իթանիին փոխանցեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը և հաջողություններ մաղթեց պաշտոնավարման ընթացքում։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ մշակութային ծրագրերի իրականացման մանրամասները, կարևորվեց Երևան ու Բեյրութ քույր քաղաքների միջև փորձի փոխանակումը քաղաքային տնտեսության ընդհանուր կառավարման, զբոսաշրջության, ծառայությունների մատուցման և մի շարք այլ բնագավառներում:

 

Տպել էջը