ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն ընդունեց Սփյուռքի նախարարության “Սփյուռք” ամառային դպրոց ծրագրի մասնակիցներին

12 հուլիսի, 2016

Հուլիսի 12-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդունեց ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոցի ծրագրի Սփյուռքի երիտասարդ առաջնորդների և լրագրողների դասընթացների մասնակիցներին:

Հանդիպմանը ԱԳ նախարարի տեղակալը պատասխանեց մասնակիցներին հուզող բազմաթիվ հարցերի, որոնք հիմնականում վերաբերում էին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման հեռանկարներին, ԵԱՏՄ շրջանակներում ընթացող ինտեգրացիոն գործընթացներին, ինչպես նաև ներկայացրեց տարածաշրջանային և միջազգային այլ խնդիրների շուրջ ՀՀ մոտեցումները:

Տպել էջը