Դեսպան Սարգսյանի հանդիպումը Բուլղարիայի մշակույթի նախարարի հետ

11 հուլիսի, 2016

Հուլիսի 11-ին Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը հանդիպում ունեցավ ԲՀ մշակույթի նախարար Վեժդի Ռաշիդովի հետ:

Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ մշակութային փոխգործակցությունը խորացնելու և զարգացնելու հեռանկարները և այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը, մասնավորապես, անդրադարձ կատարվեց կինոարտադրության, Հայաստանում հնագիտական պեղումներ, ինչպես նաև հին մշակութային արժեքների պահպանման և վերականգնման աշխատանքներ իրականացնող մասնագիտական խմբերի ստեղծմանը: 

Դեսպան Սարգսյանը նախարար Ռաշիդովին ներկայացրեց դեսպանության առաջիկա մշակութային ծրագրերը, այդ թվում` Հայաստանի անկախության 25-այմակին նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքները:
 

Տպել էջը