Դեսպան Փոլադյանի հանդիպումը Սիրիայի Ժողովրդական Ժողովի նորընտիր նախագահի հետ

27 հունիսի, 2016

Հունիսի 27-ին Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպում ունեցավ Սիրիայի Ժողովրդական Ժողովի նորընտիր նախագահ դոկտոր Հադիա Խալաֆ Աբբասի հետ: Հանդիպման ընթացքում դեսպանը նրան փոխանցեց ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը:

Սիրիայի օրենսդիր մարմնի նորընտիր նախագահը, շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների համար, խնդրեց իր և ՍԱՀ ԺԺ նորընտիր անդամների անունից ջերմ ողջույններ և բարեմաղթանքները փոխանցել ՀՀ քաղաքական ղեկավարությանը և հայ ժողովրդին: Հադիա Աբբասը բարձր գնահատեց հայ-սիրիական բարեկամական հարաբերությունների մակարդակը` այդ համատեքստում առանձնահատուկ կարևորելով միջխորհրդարանական փոխգործակցությունը:

Հանդիպմանը նաև մտքեր փոխանակվեցին երկկողմ օրակարգային հարցերի շուրջ:

Տպել էջը