Դեսպան Վարդանյանի հանդիպումը Ֆիլիպինների առողջապահության քարտուղարի տեղակալի հետ

16 հունիսի, 2016

Հունիսի 16-ին Ֆիլիպիններ կատարած աշխատանքային այցի շրջանակներում համատեղության կարգով Ֆիլիպիններում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը հանդիպեց Ֆիլիպինների Առողջապահության դեպարտամենտի քարտուղարի առողջապահության քաղաքականության և համակարգերի գծով տեղակալ դոկտոր Լիլիբեթ Դեվիդի հետ:

Զրուցակիցները քննարկվեցին ոլորտային համագործակցության զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր և փոխադարձ պատրաստակամություն հայտնեցին առավել ակտիվացնելու շփումները համապատասխան գերատեսչությունների միջև:

Դեսպանն անդրադարձավ Հայաստանում առողջապահական ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքին, մասնավորապես, կրթության և մասնագետների վերապատրաստմանը, ինչպես նաև ներկայացրեց Հայաստանում բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական ծառայությունները, դինամիկ զարգացող բժշկական զբոսաշրջության ոլորտը:

Առողջապահության քարտուղարի տեղակալը Ֆիլիպինների առողջապահության ոլորտում նախաձեռնված բարեփոխումների համատեքստում ընդգծեց, որ երկիրը զգալի արդյունքների է արձանագրել ինստիտուցիոնալ կառավարման, հետվիրաբուժական և քույրական գործի որակյալ մասնագետների պատրաստման բնագավառներում:

Տպել էջը