Դեսպան Մկրտչյանի հանդիպումը Լիբանանի փոխվարչապետի հետ

06 հունիսի, 2016

Հունիսի 6-ին դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպեց Լիբանանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Սամիր Մոկբելի հետ:

Փոխվարչապետ Մոկբելը, շնորհավորելով դեսպան Մկրտչյանին նշանակման կապակցությամբ, արդյունավետ աշխատանք մաղթեց նրան՝ ի շահ երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացման: Դեսպան Մկրտչյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, պատրաստակամություն հայտնեց նպաստել բարեկամ Լիբանանի հետ բոլոր, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում կապերի հետագա խորացմանն ու ամրապնդմանը:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև UNIFIL-ի կազմում առաքելություն իրականացնող հայ խաղաղապահների կարևոր դերակատարության շուրջ՝ ուղղված երկրում անվտանգության և կայունության ամրապնդմանը, ինչպես նաև անդրադարձան ներլիբանանյան և տարածաշրջանային խնդիրներին:

Տպել էջը