Դեսպան Սմբատյանի այցը Պոտսդամ
03 հունիսի, 2016Հունիսի 3-ին տեղի ունեցավ Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի աշխատանքային այցը Բրանդենբուրգ երկրամասի մայրաքաղաք Պոտսդամ:
Դեսպանը հյուրընկալվեց Գերմանիայի ամենամեծ Աստղաֆիզիկայի ինստիտուտ-աստղադիտարանում: Լայբնիցի անվան աստղաֆիզիկայի ինստիտուտի տնօրեն դոկտոր-պրոֆեսոր Մաթիաս Շտայնմեցը հայազգի գիտնական դոկտոր Արման Խալաթյանի հետ ներկայացրեցին ինստիտուտի վերջին տարիների գիտական ձեռքբերումները:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Բյուրականի աստղադիտարանի և Լայբնիցի անվան աստղաֆիզիկայի ինստիտուտի միջև հնարավոր համագործակցության զարգացման հեռանկարների վերաբերյալ հարցեր: