Իտալիայի երկու քաղաքային խոհուրդներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը

16 մայիսի, 2016

Մայիսի 16-ին Կանոզայի (Canosa) քաղաքային խորհուրդը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Մինչ այդ՝ ապրիլի 30-ին, Հայոց ցեղասպանությունը միաձայն ճանաչել էր նաև իտալական մեկ այլ քաղաքի՝ Չիվիտա Կաստելլանայի (Civita Castellana) խորհուրդը:

Այսպիսով, Իտալիայում տեղական իշխանությունների՝ նահանգային և քաղաքային խորհուրդների մակարդակով Հայոց ցեղասպանությունը ճանաչել և հայ ժողովրդին իրենց համերաշխությունն են հայտնել 107 խորհուրդներ:

Տպել էջը