ՀՀ դեսպանի հանդիպումները Լիբանանի վարչապետի և աշխատանքի նախարարի հետ

06 մայիսի, 2016

Մայիսի 6-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպեց Լիբանանի վարչապետ Թամամ Սալամին:

Վարչապետը շնորհավորեց դեսպանին նշանակման կապակցությամբ՝ արդյունավետ աշխատանք մաղթելով վերջինիս՝ ուղղված երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը:

Դեսպան Մկրտչյանն, ընդգծելով երկու երկրների միջև առկա քաղաքական բարձր մակարդակի հարաբերությունների առկայությունը և արդյունավետ համագործակցությունը միջազգային ասպարեզում, կարևորվեց առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը զարկ տալու անհրաժեշտությունը: Այս համատեքստում քննարկվեցին առաջիկայում երկու երկրների վարչապետների մակարդակով փոխայցելությունների կազմակերպման, հայ-լիբանանյան միջկառավարական հանձնաժողովի 2-րդ նիստը Բեյրութում անցկացնելու հնարավորությունները:

Կողմերը համակարծիք էին, որ դա նոր խթան կհաղորդի տնտեսական կապերի հետագա ընդլայնմանը և բազմազանեցմանը:

Լիբանանյան կողմին պարզաբանվեցին Հայաստանում ներդրումներ կատարելու և այլ շուկաներ դուրս գալու հեռանկարները՝ հաշվի առնելով Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին:

Զրուցակիցները բարձր գնահատեցին լիբանանահայ համայնքի ակտիվ դերակատարությունը երկրի զարգացման և երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում:

Դեսպան Մկրտչյանը վարչապետ Սալամին տեղեկացրեց Հայաստանի 25-ամյա անկախության առթիվ այս տարի Լիբանանում նախատեսվող բազմաբնույթ միջոցառումների մասին:

Նույն օրը դեսպան Մկրտչյանը հանդիպեց Լիբանանի աշխատանքի նախարար Սեժան Ազզի հետ: Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նախարար Ազզիի մասնակցությանը ապրիլի 23-ին Երևանում կայացած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության 2-րդ գլոբան ֆորումին» և ՀՀ բարձրաստիճան ղեկավարության հետ վերջինիս հանդիպումներին:
Քննարկվեցին երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման և համապատասխան շուկաները երկու երկրների աշխատուժի համար հասանելի դարձնելու հեռանկարները:  

Տպել էջը