Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Շվեյցարիայում

24 ապրիլի, 2016

Ապրիլի 24-ին, Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցում մատուցվեց Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների բարեխոսության կարգ, որից հետո տեղի ունեցավ ծաղկեպսակների զետեղման արարողություն՝ եկեղեցու բակում տեղադրված Հայոց ցեղասպանության խաչքար-հուշակոթողի մոտ:

Ելույթով հանդես եկան Շվեյցարիայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչ, դեսպանորդ Մհեր Մարգարյանը, Հայ Առաքելական եկեղեցու Շվեյցարիայի Հայոց Թեմի տեղապահ Գուսան Վարդապետ Ալճանյանը, Շվեյցարահայ միության նախագահ Նժդեհ Խաչատուրյանը: 

Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառւոմների շրջանակում Ժնեւի հայկական կենտրոնում ցուցադրվեց «Գարեգին Նժդեհ» ֆիլմը։

Տպել էջը