Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Սանկտ Պետերբուրգում
24 ապրիլի, 2016Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում տեղի ունեցան մի շարք միջոցառումներ:
Ապրիլի 22-ին Սանկտ Պետերբուրգի Սբ. Կատարինե հայ առաքելական եկեղեցու «Վերնատուն» մշակութային կենտրոնում «Հայաստանի նկարիչների կենտրոնի» մասնակցությամբ բացվեց Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես, որին ներկայացված էին աշխարհի տարբեր երկրներում բնակվող հայ նկարիչների աշխատանքներ:
Միջոցառման բացմանը ներկա էին Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, Սանկտ Պետերբուրգի կառավարության ներկայացուցիչներ, հավատարմագրված դիվանագետներ, ՌԴ մշակութային գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Ապրիլի 24-ին Սանկտ Պետերբուրգի Վասիսլեոստրովսկի շրջանի «Կամսկի» այգում գտնվող Կոմիտաս Վարդապետի հուշարձանին ծաղկեպսակներ զետեղեցին Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության, Սանկտ Պետերբուրգի կ առավարության, ՌԴ ԱԳՆ ներկայացուցչության, քաղաքում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների, Սանկտ Պետերբուրգի զինվորական ակադեմիաներում ուսանող հայ սպաների ու զինվորների և հայ համայնքի կողմից:
Այնուհետև Սբ. Կատարինե եկեղեցում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակի արարողություն:
Իր ելույթում Հրայր Կարապետյանը նշեց, որ Թուրքիան, շարունակելով իր ժխտողական քաղաքականությունը, այսօր էլ բացահայտորեն հովանավորում և խրախուսում է Ադրբեջանի կողմից բռնի ուժով արցախյան խնդիրը լուծելու մտադրությունը, ինչը վառ արտահայտվեց ապրիլի սկզբին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում: