Առնո Բաբաջանյանի 95-ամյակին նվիրված համերգ Աստանայում

22 ապրիլի, 2016

Ապրիլի 22--ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի Օպերայի և բալետի պետական թատրոնի կամերային դահլիճում տեղի ունեցավ Առնո Բաբաջանյանի 95-ամյակին նվիրված համերգ, որը կազմակերպվել էր Ղազախստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ:

«Շնորհակալ եմ քեզ» խորագով համերգին «Աստանա օպերա»-յի մենակատարներ՝ Ղազախստանի վաստակավոր գործիչներ Սունդետ Բայգոժինի, Ժան Տապինի, Բաշկորտոստանի վաստակավոր արտիստ Ալֆիյա Կարիմովայի, միջազգային մրցույթների դափնեկիրներ Եվգենի Չայնիկովի, Տատյանա Վիցինսկայայի, Մարգարիտա Դվորեցկայայի կատարմամբ հնչեցին մեծ կոմպոզիտորի հանրահայտ երգերը (կոնցերտմեյստեր՝ Ելենա Սախնո):

Նշանավոր դաշնակահար Գուլդանա Ժոլըմբետովան (ԱՄՆ) հանդես եկավ Բաբաջանյանի «Անուրջներ» ստեղծագործության կատարմամբ:

Համերգի ընթացքում ցուցադրվեցին նաև կադրեր՝ մեծ կոմպոզիտորի մասին պատմող ֆիլմերից:

Համերգին ներկա էին Ղազախստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների, միջազգային կազմակերպությունների քսանից ավելի ղեկավարներ, դիվանագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Տպել էջը