Հայ-ռուսական քաղաքական խորհրդատվություններ ՀՀ ԱԳՆ-ում

18 ապրիլի, 2016

Ապրիլի 18-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցան քաղաքական խորհրդատվություններ ՀՀ ԱԳՆ Ամերիկայի վարչության և ՌԴ ԱԳՆ Լատինական Ամերիկայի վարչության միջև` լատինամերիկյան երկրների հետ համագործակցության հարցերով:

Կողմերը բարձր գնահատեցին լատինամերիկյան թեմատիկայով հայ-ռուսական խորհրդատվություններ անցկացնելու երկու երկրների միջև ձևավորված դրական փորձը: Միմյանց ներկայացվեցին լատինամերկյան տարածաշրջանի երկրների հետ կողմերի փոխգործակցությունը և առկա խնդիրները, նախանշվեցին հետագա քայլերը այս ոլորտում առաջիկա համագործակցության համար: Կարևորվեց նաև ԵԱՏՄ շրջանակներում լատինամերիկյան երկրների հետ համագործակցության հաստատումը և դրան ուղղված համատեղ քայլերը:

Խորհրդատվությունների ավարտին ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը ընդունեց ՌԴ ԱԳ նախարարության Լատինական Ամերիկայի վարչության պետ Ալեքսանդր Շչետինինին:

Տպել էջը