ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ

15 ապրիլի, 2016

Ապրիլի 15-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդունեց Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ կատարեցին ներկա վիճակին և քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները:

Նախարարի տեղակալ Քոչարյանը գոհունակությամբ ընդգծեց Հայաստանի և Իրանի միջև ավանդական բարիդրացիական հարաբերությունների բարձր մակարդակը:

Անդրադարձ կատարվեց համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին և այդ համատեքստում ձեռնարկվելիք քայլերին:

Տպել էջը