ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումները ԵՄ դեսպանների հետ

14 ապրիլի, 2016

Ապրիլի 14-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին:

Հանդիպման ընթացքում քննարկվել է վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում՝ վերջինիս կողմից սանձազերծված ագրեսիվ գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակը: Անդրադարձ է կատարվել իրավիճակի առնչությամբ ԵՄ կառույցների և անդամ երկրների դիրքորոշմանը:

Նույն օրը Կարեն Նազարյանը հանդիպել է նաև Հայաստանում Էստոնիայի դեսպան Պրիտ Տուրկին, և ի թիվս երկկողմ հարաբերություններին առնվող հարցերի, փոխնախարարի կողմից ներկայացվել է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում իրավիճակի հետ կապված տեղեկատվություն:

Տպել էջը