ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Իսրայելի Կնեսեթի փոխխոսնակի հետ

05 ապրիլի, 2016

Ապրիլի 5-ին տեղի ունեցավ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հանդիպումը Հայաստանում գտնվող Իսրայելի Կնեսեթի փոխխոսնակ, Իսրայել-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովի և նրա գլխավորած պատվիրակության հետ:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են հայ-իսրայելական հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակի՝ ընդգծելով երկկողմ համագործակցության խթանման գործում խորհրդարանական դիվանագիտության կարևոր դերը:

ԱԳ նախարարի տեղակալը Կնեսեթի փոխխոսնակին ներկայացրել է վերջին օրերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը:
 

Տպել էջը