Հռոմի Պապը Հայաստանի դեսպանին պարգևատրել է Պիոս Պապի ասպետական ուխտի Մեծ Խաչի շքանշանով

16 մարտի, 2016

Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից պարգևատրվել է Պիոս Պապի ասպետական ուխտի Մեծ Խաչի շքանշանով:

Վատիկանի Առաքելական Պալատում մարտի 16-ին տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ Սուրբ Աթոռի Պետական Քարտուղարության տեղապահ արքեպիսկոպոս Ջովաննի Անջելո Բեչուն դեսպան Մինասյանին է հանձնել Պիոս Պապի ասպետական ուխտի Մեծ Խաչի շքանշանը:

Ինչպես գրված է շքանշանի շնորհման մասին Հռոմի Պապի կոնդակում Միքայել Մինասյանը քահանայապետական այս դասի կոչմանն արժանացել է «...որպես ակնառու ապացույց պաշտոնապես վկայելու Ձեր հանդեպ ունեցած Մեր բարեսիրությունը»:

 

 

Տպել էջը