Գերմանիայում ՀՀ դեսպանն այցելեց «Պրովայն» ցուցահանդեսում ներկայացված հայկական տաղավար

14 մարտի, 2016

Մարտի 14-ին Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն այցելեց Դյուսելդորֆում անցկացված «Պրովայն» գինիների և ալկոհոլային խմիչքների միջազգային ցուցահանդեսում ներկայացված հայկական տաղավար:

Այս տարի «Հայկական» միասնական տաղավարում Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ ներկայացվել են «Արմենիա վայն», «Մարան», «Գոլդեն Գրեյփ ԱրՄաս», «Ոսկեվազի գինու գործարան», «ՎանՍևան» և «Վան Արդի» ընկերությունները:

Դեսպան Սմբատյանին ներկայացվեցին ընկերությունների արտադրանքը, տեղեկատվական և գովազդային նյութերը: ՀՀ դեսպանը խոստացավ հնարավորության սահմաններում աջակցել հայկական ընկերությունների համար Գերմանիայում հնարավոր գործընկերներ գտնելու հարցում:

Տպել էջը