ՀՀ Նախագահի հրամանագիրը՝ Աննա Աղաջանյանին Մալայզիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին

14 մարտի, 2016
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Ա. ԱՂԱՋԱՆՅԱՆԻՆ ՄԱԼԱՅԶԻԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.

Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աննա ԱՂԱՋԱՆՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Մալայզիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Ջակարտա):

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

 Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2016թ. Մարտի 14
Երևան 
ՆՀ- 230 -Ա

Աննա ԱՂԱՋԱՆՅԱՆ CV

Տպել էջը