Հայաստանի մասնակցությամբ ցուցահանդես ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում

08 մարտի, 2016

Մարտի 8-ին Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, բացվեց Կանանց միջազգային օրվան նվիրված ցուցահանդես, որի շրջանակներում աշխարհի 9 երկիր՝ Հայաստան, Բահրեյն, Դոմինիկյան Հանրապետություն, Ուկրաինա, Կուբա, Բանգլադեշ, Տոգո, Եգիպտոս և Թուրքիա, ներկայացնում են համապատասխան տարածաշրջանային խմբեր: Արևելաեվրոպական երկրների խմբի անունից հանդես եկող Հայաստանը ցուցահանդեսին ներկայացված է հայ նկարչուհի Արև Պետրոսյանի աշխատանքներով:

Միջոցառման բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, Ֆրանսիայում հավատարմագրված դեսպաններ, ՅՈՒՆԵՍԿՕ-ում ազգային պատվիրակությունների ղեկավարներ, հասարակական-քաղաքական, մշակութային գործիչներ և լրագրողներ:

Միջոցառման շրջանակներում կայացած ընդունելության ընթացքում հյուրերին հնարավորություն ընձեռնվեց ծանոթանալու հայկական ավանդական խոհանոցին:

Ցուցահանդեսը բաց է լինելու մինչև մարտի 18-ը:
 

Տպել էջը