Բանակի օրվան նվիրված միջոցառում Թեհրանում

29 հունվարի, 2016

Հունվարի 29-ին Իրանում ՀՀ դեսպանությունը կազմակերպեց ՀՀ Զինված ուժերի 24-ամյակին նվիրված ընդունելություն:

Թեհրանի «Արարատ» մարզամշակութային համալիրում տեղի ունեցած միջոցառմանը ելույթ ունեցավ Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը և դեսպանության ռազմական կցորդ, փոխգնդապետ Սևադա Շաբանյանը: Ներկայացվեց Հայկական բանակի կազմավորման պատմությունը, անցած ուղին և այս ժամանակաշրջանում արձանագրված ձեռքբերումները:

Ընդունելությանը ներկա էին Իրանի պաշտպանության նախարարության, բանակի և այլ ուժային կառույցների ներկայացուցիչներ, Իրանում հավատարմագրված դեսպաններ և ռազմական կցորդներ:
 

Տպել էջը